top of page

Կրակոցներ Երևանում․ ոստիկանները տաք հետքերով արդեն գիտեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը

Jun 21, 2021
1 min read

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ հունիսի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում: ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան փողոցում՝ Ջոն Կիրակոսյանի (ժողովրդին հայտնի Ձերժինսկու դպրոցի հարևանությամբ) կրակոցներ են հնչել:


Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 7 կրակված պարկուճ: Այս պահին դեպքի վայրում զննություն է կատարում ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Սևան Նազարյանը: Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Փաստի առթիվ Ս. Նազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերաստիվ-հետախուզական միջոցառումներ՝ կրակողի ինքնությունը, նրան և ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով արդեն գիտեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page