top of page

Կրակոցներ ու դանակահարություն Կոտայքի մարզում. կա վիրավոր. կասկածյալը ՊՆ զինծառայող է

Sep 5, 2021
1 min read

Սեպտեմբերի 4-ին, կրակոցներ և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Գրիգոր Ս.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի Կոտայք գյուղից:


Պարզվել է, որ նույն օրը Կոտայք գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գրիգոր Ս.-ին դանակով հարվածել է Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Արա Գ.-ն, ով այնուհետև իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել:


Կոտայքի մարզի ոստիկաններն ու Աբովյանի քննչական բաժնի քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են ինքնաձիգի թվով 3 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտների պարկուճներ, որից հետո Արա Գ.-ն ոստիկանների ու քննիչների կողմից ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 5-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:


Աղբյուրի տեղեկություններով՝ Արա Գ.-ն, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող Կալաշնիկով ինքնաձիգը: Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Գ. Մաթևոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի, 6-րդ կետի և 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page