ԱՄՆ-ում անհայտ անձինք կանգառում կրակել են դպրոցականների վրա. մեկ դեռահաս զոհվել է, 2-ը՝ վիրավորվել
Sep 23, 2021
1 min read

Ամերիկյան Լուիսվիլ քաղաքի Կենտուկի նահանգում անհայտ անձինք կրակել են դպրոցականներով լի կանգառի ուղղությամբ և դիմել փախուստի: Միջադեպի հետևանքով մահացել է մեկ դեռահաս, ևս երկուսը ստացել են վնասվածքներ. փոխանցում է ABC News-ը:
Դեռահասներից մեկը տեղափոխվել է Լուիսվիլի համալսարանի հիվանդանոց, սակայն, ցավոք, բժիշկները չեն կարողացել փրկել նրան: Պատանին 16 տարեկան էր:
Եվս մեկ վիրավոր տեղափոխվել է մանկական հիվանդանոց: Հայտնի է, որ նա ստացել է վնասվածք, կյանքին վտանգ չի սպառնում: Մեկ այլ անչափահաս աղջիկ բժշկական օգնություն է ստացել անմիջապես արտակարգ պատահարի վայրում, նա նույնպես ստացել է թեթև վնասվածքներ: Երկու վիրավորներն էլ 14 տարեկան են:























Comments