top of page

Կրակոցներ՝ Շենգավիթի թաղապետի մեքենայի դռան ուղղոսւթյամբ․ Ահազանք․ «Հրապարակ»

Apr 30, 2021
1 min read

Սկանդալներում հայտնվող Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի շուրջ նորանոր միջադեպերը չեն դադարում։ Բանն այն է, ըստ մեր տեղեկությունների, Մկրտչյանի ծառայողական մեքենայի վրա առկա կրակոցների հետքերի մասին հաղորդում է ներկայացվել, որով զբաղվում է Քննչական կոմիտեն։


Առաջինը կապ հաստատեցինք պաշտոնյայի հետ` հասկանալու համար, թե այդ ինչ պատմություն է։



Վերջինս մեզ հետ զրույցում հերքեց մեքենայի վրա կրակոցների հետքերի առկայությունը։ Մինչդեռ քննչական մարմնում ավելի ազնիվ գտնվեցին` ներկայացնելով գործը։


Ըստ քննչական կոմիտեի պարզաբանման` ահազանգ է եղել, որ թաղապետը եղել է իր սեփական տան բակում, կրակոցներ են հնչել, որոնցից մի քանիսը` թաղապետի մեքենայի դռան ուղղությամբ: «Նախնական եզրակացությամբ` այդ ահազանգը հերքվել է, զննությամբ հետքեր չեն հայտնաբերվել, մարդիկ կրակոցներ էլ չեն լսել»։


Նշենք, որ, սակայն, քննությունը շարունակվում է։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page