Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում․ կա վիրավոր
- May 24, 2021
- 1 min read

MediaHub.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, ինչի հետևանքով կա վիրավոր։
Մեր հարցին ի պատասխան՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հաստատեց տեղեկությունը․ «Մայիսի 24-ին՝ ժամը 17.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժհատատություն է տեղափոխվել մի տղամարդ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1960 թվականին ծնված Երևանի բնակիչը վնասվածքը ստացել է Նորք-Մարաշի 6-րդ փողոցում: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»:


























Comments