top of page

Ներկայացվել է 10-12-րդ դասարաններում կրեդիտային համակարգի ներդրման կարգի նախագիծը․ Ժաննա Անդրեասյան

  • Aug 20, 2021
  • 1 min read

Հանրային քննարկման ենք ներկայացրել 10-12-րդ դասարաններում կրեդիտային համակարգի ներդրման կարգի նախագիծը: Այս մասին իր էջում հայտնել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:


«Կարծում ենք, որ կրեդիտային համակարգը թույլ կտա էապես բարձրացնել ավագ դասարաններում սովորելու հետաքրքրվածությունն ու արդյունավետությունը՝ իրականացնելով հետևյալ կարևոր փոփոխությունները.


– Դպրոցում սովորողի կողմից ընտրված առարկաներից կամ արտաքին գնահատումներից կուտակած կրեդիտները կարող են փոխարինել բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության քննություններին (միասնական, ներբուհական):


– Կուտակած կրեդիտների հիման վրա սովորողը կարող է ազատվել բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատասխան առարկայական դասընթացների (մոդուլների) ուսումնասիրությունից՝ տվյալ հաստատության կողմից սահմանված կարգով կրեդիտը ընդունելու դեպքում:


– Կրեդիտները կարող են փոխանցվել նաև դպրոցի և արտադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատությունների միջև՝ հաստատությունների միջև կնքված պայմանագրի համաձայն։


Համակարգը կներդրվի փորձարկումից հետո»,- գրել է Անդրեասյանը:





Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page