top of page

Կրեմլում ուշադիր հետևում են Ադրբեջանում թուրքական բազաների ստեղծման մասին լուրերին

Jun 18, 2021
1 min read

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, լրագրողների խնդրանքով անդրադառնալով Ադրբեջանում թուրքական բազաների ստեղծման մասին տեղեկություններին, նշել է.

«Ես ասեկոսները չեմ մեկնաբանում»:


Միաժամանակ Լավրովը չի բացառել, որ հարցը կարող է բարձրացվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի բանակցությունների ընթացքում:


Ադրբեջանում թուրքական բազաների ստեղծման մասին լուրերին արձագանքել են նաև Կրեմլից: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը

«Կրեմլում ուշադրությամբ հետևում են Ադրբեջանում Թուրքիայի ռազմաբազաների ստեղծման մասին լուրերին»,- ասել է նա:


Թուրքական բազաների ստեղծման լուրերին ի պատասխան՝ Կրեմլից նշել են, որ ռուսական սահմաններին ՆԱՏՕ-ի անդամ երկրների օբյեկտների ներկայությունը հատուկ ուշադրության առարկա են և սեփական անվտանգության ապահովման միջոցների ձեռնարկման առիթ:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page