top of page

Ընտրվե՞լ է արդյոք պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

  • Dec 7, 2021
  • 1 min read

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 7-ի արտահերթ նիստի օրակարգում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր:


ԱԺ-ից հայտնում են, «Հայաստան» խմբակցությունը պաշտոնական գրությամբ չէր առաջադրել հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները չէին մասնակցում նիստին:


Մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ 5-օրյա ժամկետում կհրավիրվի հանձնաժողովի նիստ, եւ հարցը կստանա օրենսդրական լուծում:


Հիշեցնենք, որ այս պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Իշխանությունը, սակայն, 14 անգամ դեմ է քվեարկել նրան:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page