4 նոր դեպք. Կորոնավիրուսային իրավիճակն Արցախում
Sep 24, 2021
1 min read

Արցախում սեպտեմբերի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպքեր են գրանցվել։
Մեկ օրում կատարվել է 54 թեստավորում։
2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12 911 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 133-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև hիվանդները բուժում են ստանում տնային պայմաններում:























Comments