top of page

Հպարտ եմ մեր կառավարությունով, որ կարողացել է մշակել կրթության նոր չափորոշիչներ․ Փաշինյան

  • Aug 24, 2021
  • 1 min read

ree

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս անդրադարձավ նաև կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։


Նա նշեց, որ չկա մի ոլորտ, որտեղ հնարավոր է առանց կրթության որևէ խնդիր լուծել։


«ՀՀ-ում ամենամեծ խնդիրներից մեկը կրթության էլիտարությունն է։ Կադրային համալրումը կամ թափուր տեղերին համապատասխանելիությունն ուղիղ կապ ունի որոշակի շրջանակի հետ, ինչը կրթության էլիտարացման հետևանք է։ Մենք կրթությունը պետք է դարձնենք հանրամատչելի, այսինքն՝ ամենաաղքատ ընտանիքի երեխան պետք է ունենա կրթության նույն հնարավորությունը, ինչ բարեկեցիկ ընտանիքի երեխան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։


Փաշինյանն ասաց, որ հպարտ է մեր կառավարությունով, որ կարողացել է մշակել կրթության նոր չափորոշիչներ։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page