top of page

ՀԿ-ների հետ քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

  • Writer: 24Time.am
    24Time.am
  • Jun 1, 2021
  • 1 min read

ree

Շարունակվում են հանրային քննարկման ներկայացված «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ հանդիպում-քննարկումները: Այս անգամ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության մասնագետները հանդիպել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ:


Փոխնախարարն ընդգծել է, որ պատրաստակամ են լսել հասարակական կազմակերպությունների և փորձագետների կարծիքները ու դրանք հաշվի առնելով՝ ըստ անհրաժեշտության լրամշակել նախագիծը։ Ժաննա Անդրեասյանի ելույթից հետո հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մի շարք հարցեր են ուղղել փոխնախարարին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ուսուցիչների ատեստավորման գործընթացին, որը նախատեսվում է անցկացնել պարզ և բարդ ընթացակարգերով, ավագ դպրոցի վերափոխման անհրաժեշտությանը, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսումնառությանը:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page