top of page

Կրթության համակարգի վիճակն այսօր դարձել է զանգվածային միգրացիայի հիմնական պատճառներից մեկը. Գևորգյան

  • Jul 1, 2021
  • 1 min read

ree

Հայաստանը դառնում է տարածաշրջանի ամենահետամնաց երկիրը և, ցավոք, այս միտումը սկսում է ինստիտուցիոնալ բնույթ ստանալ: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «​Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Գևորգյանը։


Նա, մասնավորապես, գրել է․


«​Ես բարձրաձայնում եմ այս մասին ոչ թե քվեարկության արդյունքների, այլ քվեարկության՝ նմա՛ն արդյունքների հիմնական պատճառից անհագստացած:


Համաշխարհային բանկի հետազոտության համաձայն, Հայաստանում կրթական աղքատության մակարդակը 35 տոկոս է: Սա նշանակում է, որ 10 տարին չլրացած յուրաքանչյուր 3-րդ աշակերտը չի կարող սահուն կարդալ և հասկանալ տարիքին համապատասխան տեքստը: Վրաստանում այդ ցուցանիշը 13.8 % է, իսկ Ադրբեջանում 23.3%:


Բացի այդ, Հայաստանում երեխաների մոտ 7 տոկոսը չի հաճախում դպրոց:


Կրթության համակարգի վիճակն այսօր դառնում է զանգվածային միգրացիայի հիմնական պատճառներից մեկը: Շատ հայեր դեռ կարևորում են իրենց երեխաների համար որակյալ կրթությունը և ուստի այն փնտրում են Հայաստանից դուրս»:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page