Կուբայում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել` բողոքելով կառավարության աշխատանքի դեմ
Jul 12, 2021
1 min read

Հազարավոր կուբացիներ միացել են երկրում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցող խոշորագույն բողոքի ակցիային: Ինչպես հաղորդում է BBC News-ը, երկրում բողոքի ալիք է բարձրացել կղզու Կումունիստական կուսակցության դեմ:
Քաղաքացիները բողոքի ակցիաներ են անցկացնում մի քանի քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաք Հավանայում: Բողոքի ակցիան ուղեկցվում է «Վե՛րջ դրեք բռնապետությանը» վանկարկումներով:
Ցուցարարները պահանջում են արագացնել պատվաստման տեմպերը, մինչդեռ Կուբայում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում` օրական մոտ 7000 դեպք: Կիրակի գրանցվել է մահվան 47 դեպք:























Comments