top of page

Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում առկա ծանր իրավիճակը չի կարելի հանդուրժել․ Կուրց

Jun 26, 2021
1 min read

Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցն անդրադարձել է Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակին, քանի որ երկիրը պատրաստվում է Թուրքիային արտահանձնել թուրք գործարար Սեզգին Բարան Քորքմազին:


Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովին ընդառաջ Կուրցը նշել է, որ Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում առկա ծանր իրավիճակը չի կարելի հանդուրժել։


Հայտնի է, որ Թուրքիան պահանջում է արտահանձնել Քորքմազին, որպեսզի գործարարը դատարանի առջև կանգնի, մինչդեռ Միացյալ Նահանգներում նույնպես նրա դեմ գործեր են հարուցվել՝ փողերի լվացման և խարդախության մեղադրանքներով։ Քորքմազը, որն անցյալ շաբաթ է ձերբակալվել Ավստրիայում՝ ԱՄՆ-ի խնդրանքով, շարունակում է կալանքի տակ մնալ՝ սպասելով արտահանձնման վերաբերյալ Վաշնգտոնի և Անկարայի հարցումների կարգավորմանը։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page