top of page

Ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության. կայացել է Աղաջանյանի և ԿԽՄԿ ղեկավարի հանդիպումը

  • Aug 31, 2021
  • 1 min read


ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն օգոստոսի 31-ին հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և հաղորդակցման ու կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ:


Հանդիպմանը քննարկվել են Արցախյան հակամարտության կարգավորմանը, հայկական կողմի գերիների վերադարձին ու անհետ կորածներին առնչվող հարցեր: Կարևորվել է անհետ կորած անձանց իրավական պաշտպանությանն ուղղված քայլերի իրականացումը:


Էդուարդ Աղաջանյանը կարևորել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը՝ նշելով, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության: Հանձնաժողովի նախագահը հյուրին մանրամասն ներկայացրել է Կառավարության հնգամյա ծրագրով նախանշվող քայլերը:


Թիերի Ռիբոն ներկայացրել է հետպատերազմյան շրջանում ԿԽՄԿ-ի իրականացրած գործունեությունը՝ շեշտելով կազմակերպության համակարգված աշխատանքը տարածաշրջանում Երևանի, Բաքվի և Լեռնային Ղարաբաղի գրասենյակների միջև: Նա հավաստիացրել է, որ ԿԽՄԿ-ն առավելագույն ջանքեր է գործադրում գերեվարված անձանց պահման պայմանների և նրանց հանդեպ վերաբերմունքի վերահսկման ուղղությամբ: Կառույցի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հայ գերեվարվածներին և օգնում նրանց պահպանել կապը ընտանիքների հետ: Նշվել է, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է իրականացնել իր մարդասիրական առաքելությունը որպես չեզոք միջնորդ մի շարք հարցերով՝ ներառյալ աջակցությունը սահմանամերձ բնակչությանն ու անհետ կորածների և նրանց ընտանիքների խնդիրները:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page