top of page

Վարչական դատարանը վերացրել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ԿԸՀ նախազգուշացումը

Jun 25, 2021
1 min read


Վարչական դատարանը բավարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցն ընդդեմ ԿԸՀ-ի եւ վերացրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ԿԸՀ նախազգուշացումը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանը։


Ավելի վաղ հայտնել ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վարչական դատարանում բողոքարկել էր ԿԸՀ-ի որոշումը, որով հանձնաժողովը նախազգուշացում էր կիրառել կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ լռության օրվա կարգը խախտելու համար:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page