top of page

Թուրք-ադրբեջանական տանդեմը Լաչինից մեսիջ է հղում ՌԴ-ին, Իրանին և Հայաստանին

  • Sep 7, 2021
  • 1 min read

ree

Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրի համաձայն՝ Լաչինի շրջանում մարտական հրաձգություն համատեղ վարժանքներ են սկսվել:


Թուրք-ադրբեջանական տանդեմը զորավարժություններ է անցկացնում Լաչինում՝ դրանով հասկացնել տալով թ՛ե Մոսկվային, թե՛ Երևանին, որ Արցախի հարցը չի լուծվել, իսկ ապագա պատերազմը սկսվելու է Լաչինի միջանցքը կտրելով՝ խզելով Հայաստան-Արցախ միակ կապը:


44-օրյա պատերազմի արդյունքում թուրքական զորքերը հայտնվել են Լաչինում՝ ապագայում հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, Արցախի շուրջ կարող են ստեղծվել թուրքական ռազմաբազաներ: Բաքուն կարող է Լաչինն ու մյուս շրջանները տրամադրել թուրքական զորքերին, որպեսզի ռուսական զորքերը չկարողանան որևէ կերպ օգնել հայկական կողմին ապագա պատերազմում, քանի որ դա կհանգեցնի ռուս-թուրքական բախման արցախյան ճակատում: Ադրբեջանը վարում է ագրեսիվ քաղաքականություն պանթուրքական ծրագիրը կյանքի կոչելու համար:


Թուրք-ադրբեջանական զորավարժություններից պետք է լուրջ հետևություններ անեն ՌԴ-ում, Իրանում և Հայաստանում: Իրանի համար թուրքական գործոնի ուժեղացումն իր հյուսիսային սահմանների երկայնքով մարտահրավեր է, սպառնալիք ազգային անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը: ՌԴ-ի համար պարզ է, որ Ադրբեջանն որևէ պարագայում չի մտնելու ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի կազմ այսօր Ադրբեջանը դե-ֆակտո կլանված է Թուրքիայի կողմից: Որևէ զիջում արցախյան ճակատում հօգուտ Ադրբեջանի չի բերելու այդ երկրի արտաքին քաղաքական ուղենիշների փոփոխությանը դեպի Մոսկվա: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Երևանը պետք է արագ վերազինի զինված ուժերը, ամրապնդի Սյունիքի անվտանգությունն ու Արցախի ՊԲ-ն կրկին դարձնի մարտունակ ռազմական միավոր: Անկարան և Բաքուն ոչ թե խաղաղության են ձգտում, այլ նախապատրաստվում են ապագա պատերազմի: Տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմը վարում է էքսպանսիոնիստական քաղաքականություն՝դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ-ն ու Իրանը՝հայկական գործոնի վրա հենվելով, չեն հակազդում այդ քաղաքականությանը:


Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page