ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի դեմ Ադրբեջանի բողոքը
Oct 12, 2021
1 min read

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Ստրասբուրգ) մեծ պալատը, դիտարկելով ադրբեջանական կողմի բողոքը, ուժի մեջ է թողել մայիսի 20-ի որոշումը, որով Ադրբեջանի իշխանությունները մեղավոր են ճանաչվում Բաքվի բանտում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ապօրինի ձերբակալման, խոշտանգումների և սպանության փորձի համար: Դատարանը Բաքվին պարտավորեցրել է որպես փոխհատուցում Լապշինին 30 000 հազար եվրո վճարել:
«Ուրախ եմ, որ Ստրասբուրգի դատարանն այդպիսի որոշում է կայացրել»,- Deutsche Welle-ին ասել է Ալեքսանդր Լապշինը՝ միաժամանակ տարօրինակ համարելով այն, որ Բաքուն դիմել է դատարան՝ գործը վերանայելու համար, քանի որ ՄԻԵԴ-ը, որպես կանոն, 99 տոկոս դեպքերում չի հրաժարվում իր ընդունած որոշումներից։























Comments