Փաշինյանին ընտրողները նպաստում են, որ Թուրքան և Ադրբեջանն ավարտեն Հայոց ցեղասպանությունը. Ալավերդյան

Ադրբեջանը շարունակում է ոչ միայն կոպտորեն ոտնահարել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, այլ նաև հակադրվել դրանց։ Նման կարծիք հայտնեց այսօր՝ հուլիսի 5- ին, հրավիրած ասուլիսում իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նրա գնահատմամբ՝ հատկանշական է, որ միջազգային հանրությունը մինչև անգամ ողջունում է այդ քաղաքականությունը:
«Այսինքն, այստեղ կա այնպիսի կծիկ՝ աշխարհաքաղաքական և այլ պայմանավորվածությունների ու շահերի, որը Նիկոլ Փաշինյանի թիմը դարձնում է երանելի թիմ և՛ Ալիևի, և՛ Եվրոպայի համար»,- նշեց Լ.Ալավերդյանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ Փաշինյանի թիմը Հայաստանում երանելի է նաև այն խավի համար, որն ընդգծված պրոթուրքական կողմնորոշում ունի:
Լարիսա Ալավերդյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանի ընտրողներին, ասաց, որ նրանք իրենց համար պատրաստում են նոր ցեղասպանություն:
«Մի՛ կարծեք, որ ձեր արածը զուտ մեկ անձի պաշտամունք է, դուք այսօր նպաստում եք, որ Ադրբեջանն և իր տեր Թուրքիան նախապատրաստեն և մինչև 2023 թվականն իրականացնեն, ավարտին հասցնեն Հայոց ցեղասպանությունը»:























Comments