Կան կենտրոններ, որոնք պատվիրում են Փաշինյանին՝ օգտագործել ադրբեջանական անուններ․ Լարիսա Ալավերդյան
- Aug 30, 2021
- 1 min read

Փաշինյանը չէր կարող ադրբեջանական տեղանուններն իմանալ, քանի որ դրանց գործածման ժամանակ ինքը երեխա է եղել, նրան պատվիրված էր՝ ասել այդ տեղանունները։ Այդ մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց իրավապաշտպան, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում հնչեցրած ադրբեջանական տեղանուններին։
«Կան կենտրոններ, որոնք պատվիրում են Փաշինյանին՝ օգտագործել ադրբեջանական անուններ։ Գուցե այդ անունները նաև Փաշինյանի սրտից էլ են բխում»,- նկատեց նա։
Ալավերդյանի խոսքով՝ կան մարդի, որոնք ուզում են թուքերի հետ հարաբերություններ կառուցել կամ, որ ավելի վատ է, ուզում են՝ Հայաստանը դառնա Թուրքիայի մաս։
«Վտանգն այստեղ է․ երկրում գոյություն ունի խավ, որը շտապեցնում է այս իշխանություններին՝ օր առաջ դառնալ Թուրքիայի մաս»,- նշեց նա։
Բացի այդ, ըստ իրավապաշտպանի, վտանգավոր և այն, որ այս իշխանությունն ինչ ծրագրում է, անում է։


























Comments