Search
Լարված իրավիճակ՝ կենդանաբանական այգում (տեսանյութ)
- Aug 7, 2021
- 1 min read

Այսօր Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ոստիկանների ուղեկցությամբ այցելել է կենդանաբանական այգի և աշխատակազմին է ներկայացրել կենդանաբանական այգու նոր տնօրենի պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանին, ով այգու նախկին աշխատակիցն է և նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աջ թևը։ Ի պատասխան Կենդանաբանական այգու աշխատակիցներն ընդդիմացել են և լքել տնօրենի ներկայացման միջոցառումը։
Արևիկ Մկրտչյանն այն մարդն է, ով նախորդ տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ամբողջ մութ գործարքների մեխանիզմն է կազմակերպել, այդ թվում՝ միջազգային կազմակերպություններից և անհատ անձանցից դրամահավաքներ։

Comments