top of page

Լիտվան Բելառուսի հետ սահմանին կկառուցի փշալարերով պատված 4 մետրանոց պատ

Aug 3, 2021
1 min read

Բելառուսի հետ Լիտվայի սահմանը, որը միաժամանակ ԵՄ-ի արտաքին սահմանն է, կպաշտպանվի փշալարերով պատված 4 մետրանոց պատով: Այդ ծրագրի մասին լրագրողներին հայտնել է Լիտվայի ՆԳՆ-ին առընթեր Պետական սահմանի պահպանության ծառայության պետի տեղակալ Վիդաս Մաչայտիսը, հաըտնում է kommersant-ը:


«Սահմանի համապատասխան հատվածը՝ մոտ 508 կմ, պլանավորվում է փակել 4 մետրանոց պատով, որը պատված կլինի մետաղական ցանցով՝ մակերեսին ունենալով փշալարեր»,-նշել է նա: Բելառուսի և Լիտվային սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 680 կմ է:


Սահմանին նախատեսված պատն այնպես է փշալարերով պատված լինելու, որ այն հեշտությամբ հաղթահարել չլինի: Դրա համար անհրաժեշտ կլինեն հատուկ գործիքներ: Նախնական հաշվարկներով՝ ինժեներական կառույցի համար անհրաժեշտ կլինի 152.5 մլն եվրո: Աշխատանքները կարող են տևել մեկ տարուց մինչև 2 տարի:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page