top of page

Լատվիայի ոստիկանությունը հատուկ նշանակության գումարտակ է ուղարկել Բելառուսի սահման

Aug 13, 2021
1 min read

Լատվիայի Պետական ոստիկանությունը հատուկ նշանակության մեկ գումարտակ է ուղարկել Բելառուսի սահման, որտեղ վերջին օրերին անօրինական ներգաղթյալների մեծ հոսք է նկատվում: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով լատվիական ոստիկանության հաղորդագրությանը:


«Հաշվի առնելով արտակարգ իրավիճակը լատվիա-բելառուսական սահմանին՝ Պետական ոստիկանությունը աջակցություն կցուցաբերի Պետական սահմանապահ ծառայությանը սահմանի անօրինական խախտումները կանխելու գործում և այդ նպատակով մոբիլիզացրել է ինչպես իր մարդկային, այնպես էլ նյութա-տեխնիկական ռեսուրսները: Պետական ոստիկանությունը չորս շաբաթով սահման է ուղարկել հատուկ նշանակության գումարտակի 71 աշխատակից Լատվիայի բոլոր շրջաններից՝ բացի Ռիգայից», - ասվում է հայտարարության մեջ:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page