top of page

Լատվիան Ուկրաինայից տարհանում է դիվանագետների ընտանիքներին

  • Feb 14, 2022
  • 1 min read

Լատվիացի դիվանագետների ընտանիքները լքել են Ուկրաինան, լատվիացիներին կոչ է արվում հեռանալ այդ երկրից. հայտնել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը թվիթերյան իր էջում։


«Հաշվի առնելով այն, որ որոշ ավիաընկերություններ դադարեցնում են թռիչքներն Ուկրաինա, հերթական անգամ խնդրում եմ չուղևորվել Ուկրաինա և հնարավորության դեպքում հնարավորինս արագ լքել երկիրը»,-ասվում է հայտարարության մեջ։


Միևնույն ժամանակ նախարարը վստահեցրել է, որ Կիևում Լատվիայի դեսպանատունը շարունակում է աշխատանքը։


Լատվիայի ԱԳՆ տվյալներով՝ Ուկրաինայում ներկայում կարճաժամկետ այցով գտնվում է մոտ 2000 լատվիացի, ևս 900-ը մշտական բնակիչներ են։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page