top of page

Լավ լուրն այն է, որ շուկա չկա, որ քանդվի. Փաշինյան

  • Oct 14, 2021
  • 1 min read

ree

Պետական մասնաբաժնով ավիաընկերություններ ստեղծելու համաշխարհային փորձում կան և՛ դրական դեպքեր, և՛ բացասական: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կառավարության նիստում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Էյր Արաբիայի» եւ ՀՀ կառավարության կողմից ստեղծվող նոր ազգային ավիաընկերությանը:

Նա բերեց Ղազախստանի դրական օրինակը, որի ազգային ավիափոխադրողը ստեղծվել էր բրիտանական խոշոր ընկերության հետ համատեղ եւ շատ հաջող ընթացք է ունեցել:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանն էլ հայտնեց, որ միջազգային փորձում ավելի շատ են պետական բաժնեմասերով ազգային ավիափոխադրող ստեղծելու բացասական փորձերը:

«Պետությունն իր դերն ունի եւ այստեղ ամենամեծ անհանգստությունն այն է, որ մենք կարողանանք հավասար հնարավորություններ ապահովել այն ընկերությունների համար, որոնք կան, այսօր աշխատում են եւ որոնք ցանկություն ունեն մտնել շուկա:


Սովորաբար պետության մասնակցությամբ ավիաընկերությունները քիչ հաջողություններ են ունենում: Կարելի էբերել «Ալ Իտալիայի» կամ «Էյր Ֆրանսի» օրինակները: Այստեղ շատ կարեւոր է խաղի կանոնների պահպանումը հատկապես կարգավորող մարմինների կողմից: Որովհետեւ եթե օգտագործվի պետական լինելու հանգամանքը, գյություն ունեցող շուկան կքանդվի»,-ասաց նա:

«Լավ լուրն այն է, որ շուկա չկա, որ քանդվի, այն միաջամանակ և՛ լավ լուր է, և՛ վատ լուր է»,-արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page