top of page

ՌԴ-ի մտահոգությունների հետագա անտեսումը ամենալուրջ հետևանքներն է ունենալու. Լավրովը` Բլինքենին

  • marineyeremyan99
  • Jan 21, 2022
  • 1 min read

ree

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հստակ տեղեկացրել է, որ ՌԴ-ի օրինական մտահոգությունների հետագա անտեսումը ամենալուրջ հետևանքներն է ունենալու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:


«Էնթոնի Բլինքենին հստակ ասվել է, որ Ռուսաստանի Դաշնության օրինական մտահոգությունների հետագա անտեսումը, որոնք առաջին հերթին կապված են Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ -ի դաշնակիցների կողմից Ուկրաինայի տարածքում շարունակվող ռազմական ուժերի և միջոցների լայնամասշտաբ ծավալման հետ, ամենալուրջ հետևանքներն է ունենալու», - ասված է հաղորդագրության մեջ:

 
 
 

Comments

Couldn’t Load Comments
It looks like there was a technical problem. Try reconnecting or refreshing the page.
858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page