top of page

Չենք նվազեցնում ջանքերը՝ բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու ուղղությամբ

May 6, 2021
1 min read

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Երևանում տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:


«Մանրամասն քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը: Նշել ենք առկա առաջընթացը և իրավիճակի կայունացումը: Չենք նվազեցնում ջանքերը բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու, ինչպես նաև ականազերծման, մշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ: Տարածաշրջանում կայունացման գործում կարևոր դեր է խաղում եռակողմ աշխատանքային խումբը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ»,-ասել է Լավրովը:

Բացի այդ, ՌԴ գլխավոր դիվանագետը բարձր է գնահատել Մոսկվա-Երևան համագործակցությունն ինտեգրացիոն կառույցներում: Բարձր է գնահատվել ռազմական և ռազմաարդյունաբերական ոլորտներում, ինչպես նաև 102-րդ ռազմաբազայի շրջանակում համագործակցությունը:


«Մենք քննարկել ենք մի քանի միջազգային և տարածաշրջանային սյուժեներ: Պայմանավորվել ենք հետագայում նույնպես կոորդինացնել մեր գործողությունները միջազգային կառույցներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Եվրախորհուրդը, Սևծովյան տնտեսական համագործակցությունը»,-ասել է Լավրովը: Դիվանագետը նաև նշել է, որ, չնայած ապրանքաշրջանառության մի փոքր նվազմանը, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը: Քննարկվել է համագործակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page