Լավրովը Սերբիայում հանդիպում է անցկացնում թուրք պաշտոնակցի հետ
Oct 11, 2021
1 min read

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սերբիայում հանդիպում է թուրք պաշտոնակցի՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, բանակցություններն անցկացվում են Բելգրադում ընթացքող Չմիավորման շարժման հոբելյանական համաժողովի շրջանակում: Հանդիպման սկզբին կողմերը ողջունել են, այնուհետև խնդրել են լրատվամիջոցների ներկայացուցիչներին հեռանալ բանակցությունների սենյակից:
Հանդիպման ավարտից հետո Լավրովը կմեկնի Նուր-Սուլթան:























Comments