top of page

Ոչ ոք չի համարձակվի ՀԱՊԿ երկրների դեմ ագրեսիա դրսևորել՝ Աֆղանստանում տիրող իրավիճակի ֆոնին. Լավրով

Jul 23, 2021
1 min read

Ռուսաստանը ակնկալում է, որ ոչ ոք չի համարձակվի ՀԱՊԿ-ի երկրների նկատմամբ ագրեսիա դրսևորել՝ Աֆղանստանի իրադրության ֆոնին: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հաջողություններ, մարտահրավերներ, խնդիրներ և հեռանկարներ» վեբինարի ընթացքում, հայտնում է ТАСС-ը:


«Կենտրոնասիական հարևանների հետ մեր դիրքորոշումն այն է, որ ՀԱՊԿ շրջանակներում բոլոր պարտավորությունները լիովին ուժի մեջ են մնում: Իհարկե, մենք շատ հստակ հույս ունենք, որ ոչ մեկի մտքով չի անցնի փորձել Հավաքական անվտանգության պայմանագրի ամրությունը և ագրեսիվ գործողություններ սկսել նրա անդամներից որևէ մեկի դեմ»,-ասել է նա:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page