top of page

Սերգեյ Լավրովը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Aug 20, 2021
1 min read

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օգոստոսի 24-ին հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հրավերով մեկնելու է Բուդապեշտ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


Նրա խոսքով՝ Բուդապեշտում կայանալիք հանդիպման ժամանակ նախատեսվում է քննարկել ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ միջազգային օրակարգին նվիրված հարցեր, այդ թվում՝ համավարակի դեմ պայքարի միջոցառումերը, իրավիճակն Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում:


Բացի այդ, օգոստոսի 24-25-ը Սերգեյ Լավրովը կմեկնի Ավստրիա, որտեղ հանդիպում կունենա երկրի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Այնուհետև օգոստոսի 26-27-ը կկայանա Լավրովի այցն Իտալիա:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page