Մոսկվայում մեկնարկեց Լավրով-Աբդոլլահիան հանդիպումը. բանակցությունների օրակարգը հայտնի է

Մոսկվայում մեկնարկել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հանդիպումը:
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Լավրովը նշել է, որ երկու երկրների միջև բոլոր մակարդակներում կա ինտենսիվ քաղաքական երկխոսություն:
«Մեր համագործակցության նոր ուղղվածությունը կլինի Իրանի անդամակցումը Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Համապատասխան որոշումը կայացվել է Դուշանբեում վերջերս կայացած գագաթնաժողովում: Օրվա բանակցությունների առաջնահերթ հարցը իրանական միջուկային գործարքի լիակատար վերականգնումն է՝ առանց որևէ լրացումների և փոփոխությունների», - ասել է Լավրովը:
Ռուս նախարարի խոսքով՝ քննարկվելիք թեմաներից են նաև համագործակցությունը Սիրիայում և Մերձավոր Արևելքի մյուս շրջաններում, Աֆրիկայի հյուսիսում, Պարսից ծոցում:























Comments