Լավրովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Արցախում հումանիտար իրավիճակը

Հոկտեմբերի 18-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պավել Մաուրերի հետ. այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարության և ԿԽՄԿ-ի միջև շփումները շարունակվում են, որոնք ունեն կառուցողական և բովանդակալից բնույթ:
Հեռախոսազրույցի ընթացքում Սերգեյ Լավրովն ու Պավել Մաուրերը կարծիքներ են փոխանակել աշխարհի տարբեր շրջաններում ճգնաժամային իրավիճակների արձագանքման, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, Աֆղանստանում, Մյանմարում և Ուկրաինայում հակամարտությունների հումանիտար իրավիճակի վերաբերյալ:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա համագործակցության համար, քննարկել են ԿԽՄԿ-ի գործունեությանը աջակցելու ձևերը:























Comments