Քննարկման թեմաներից մեկը նոյեմբերի 9-ի համաձայնագրի կատարումն է․ Սերգեյ Լավրով

Մոսկվայում այսօր կայացավ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը։ Ռուսաստանի ԱԳ նախարարն իր խոսքում կարևորեց երկկողմ գործակցության, արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, ինչպես նաև ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում և այլ միջազգային կառույցներում դիրքորոշումների համաձայնեցումը:
Նշվեց նաև, որ օրակարգը բավականին հագեցած կլինի, տեղի կունենա միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ կարծիքների առարկայական փոխանակում:
«Կքննարկվի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և Հայաստանի ԱԳՆ միջև 2020-2021 թթ. ծրագրի իրականացման առաջընթացը: Հանդիպման առանցքային թեմաներից մեկն էլ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի համաձայնագրերի կատարմանն առնչվող հարցերի ամբողջ շրջանակի քննարկումն է»,- ասաց Սերգեյ Լավրովը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ օգոստոսի 31-ին կայցել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հանդիպումը:























Comments