top of page

Երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն դելիմիտացիայի ու դեմարկացիայի դեպքում. Լավրովը` Միրզոյանի

Sep 1, 2021
1 min read

Բաքուն չի կատարում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրով ստանձնած պարտավորությունները: Այդ մասին երեկ Մոսկվայում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:


ՌԴ ԱԳ նախարարն, իր հերթին, անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին` ընդգծելով, որ այն դուրս է ԼՂ խնդրի տարածքից։ Սերգեյ Լավրովն առանձնահատուկ ուշադրություն է հատկացրել Անդրկովկասում խաղաղության հաստատմանը։


ՀՀ արտգործնախարարը հանդիպել է նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գալիք նախագահությունն ակտիվ ջանքեր է գործադրելու` ուղղված կազմակերպության ներուժի զարգացմանն ու ամրապնդմանը:


Հանդիմպման մանրամասները՝ տեսանյութում։


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page