top of page

Ի՞նչ գրություն է հղել Լավրովը Նալբանդյանին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ

Sep 3, 2021
2 min read

2009 թվականին` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանն ընդառաջ, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի` այն ճամանակվա նախարար Էդվարդ Նալբանդյանին գրություն է հղել։ Այսօր նա մանրամասնել է գրածի բովանդակությունը:


Կրթական մարաթոնի մասնակիցներից մեկը ՌԴ ԱԳ նախարարին հիշեցրեց, որ նա 2009 թվականին կարճ գրություն է հղել այդն այդժամանակվա ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:


«Գրությունը վերաբերվում էր Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրմանը: Այդ գրության մեջ դուք ընդամենը 6 բառ եք գրել. Էդվարդ, համաձայնվիր արարողակարգին առանց հայտարարությունների: Եվ ինչպե՞ս այդ 6 բառը համոզեցին Ձեր հայ գործընկերոջը վերջ տալ դիմադրությանը»,- հարցրեց մասնակիցը:


Սերգեյ Լավրովն ի պատասխան նշեց.


«Եթե դուք փորփրել եք այդ թեման, հարկավոր է կոնտեքստը ներկայացնել: Կոնտեքստը նրանում էր, որ 2008 թվականին մեր հայ բարեկամները մեզ ասացին` թուրքերն առաջարկում են համաձայնեցնել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման, հարաբերությունները կարգավորելու, համագործակցության, համատեղ նախագծերի իրականացման փաստաթղթերը: Մենք ասացինք` դա շատ լավ է, կա՞ն որոշակի նախապայմաններ: Ոչ, նախապայմաններ չկային: Հետո գործը հասավ ստորագրմանը, այն պլանավորված էր Ցյուրիխում, բնականաբար, Հայաստանի, Թուրքիայի ԱԳ նախարարների մասնակցությամբ: Այդտեղ եկել էր նաև Հիլարի Քլինթոնը, որն այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն էր, եկել էր Եվրամիության ներկայացուցիչը, ձեր խոնարհ ծառան ու ևս ինչ-որ մեկը: Մենք պետք է այդ կարևոր իրադարձության վկաները լինեինք, սակայն ստորագրելուց առաջ մեր թուրք գործընկերներն ասացին՝ այո, մենք այդ ամենը կստորագրենք, բայց մենք պետք է վերապահում անենք Լեռնային Ղարաբաղի հարցով: Վերապահման տեքստը հակասում էր Հայաստանի դիրքորոշմանը: Եվ ես ասացի իմ գործընկերոջը, որ իրեն նախազգուշացրել էի, որ այնքան էլ չեմ հավատում, որ այդ ամենը տեղի կունենա առանց նախապայմանների: Բայց մենք հայտնվել էինք այնտեղ, որտեղ հայտնվել էինք: Արդեն բոլորը եկել են և՝ փակուղի: Արդյունքում թուրք գործընկերը համաձայնվեց հետ կանչել այդ ֆորմալ պայմանը, բայց հայ գործընկերներն ասում էին, որ պետք է հայտարարություն անեն, որում Հայաստանը կներկայացնի իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ: Այդ ժամանակ թուրք նախարարն ասաց, որ եթե դու հայտարարություն անես, այդ դեպքում ես էլ հայտարարություն կանեմ: Մենք նստած էինք, այդ ժամանակ ֆուտբոլ էինք նայում, իսկ երկու նախարարները մինչև ուշ գիշեր վիճում էին: Մենք արդեն հասկանում էինք, որ պետք է որևէ կերպ դուրս գանք այդ իրավիճակից, և ես նրան (խմբ. ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին) գրություն գրեցի, որ չպնդի մեկնաբանության թեման: Եվ այդպես էլ եղավ: Արդյունքում փաստաթղթերը ստորագրվեցին, սակայն ավելի ուշ «կորան» նույն պատճառով, քանի որ կողմերը տարբեր տեսակետ ունեին ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ»:


ՌԴ ԱԳ նախարարը հավելեց՝ հիմա, երբ ԼՂ-ում պատերազմն ավարտվել է, կան քաղաքական գործընթացի, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հիմքերը, տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն ջանքերը հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Լավրովը շեշտեց, որ իրենք պատրաստ են ամենաակտիվ ձևով աջակցել դրան:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page