top of page

Ռուսաստանը պատերազմ չի ուզում, բայց և թույլ չի տա անտեսել իր անվտանգային շահերը. Լավրով

  • rebeccahovhannisya
  • Jan 28, 2022
  • 1 min read

Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր ռադիոկայաններին տված ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը պատերազմ չի ուզում, բայց և թույլ չի տա անտեսել իր շահերը:


«Եթե դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, ապա պատերազմ չի լինի, մենք չենք ուզում պատերազմներ, բայց և թույլ չենք տա կոպտորեն ոտնահարել և անտեսել մեր շահերը», - հայտարարել է արտգործնախարարը:


Նա նշել է, որ անվտանգության հարցերի շուրջ Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել:


Արտգործնախարարի փոխանցմամբ, Ռուսաստանը պատրաստում է անվտանգության երաշխիքների վերաբերյալ Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի պատասխաններին արձագանքելու մի քանի տարբերակներ, որոշումն այդ հարցում կընդունի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page