Լեռնային Ղարաբաղի համակարտությունը հեռու է կարգավորված լինելուց․ Արա Այվազյան

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ճեպազրույցի ընթացքում ասաց․«Երկկողմ հարաբերությունների համատեքստում ընդգծվեց միջպետական երկխոսության ինտենսիվությունը բոլոր մակարդակներում։ Տեսանելի է նաև ակտիվ փոխգործակցությունը նախարարությունների և գերատեսչությունների միջև»։ Այվազյանն ակնկալում է, որ արտադրական և ռազմատեխնիակական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների նիստերի արդյունքում կձեռնարկվեն հստակ քայլեր՝ ուղղված համագործակցության բարելավմանը, ապրանքաշրջանառության աճին և փոխգործակցության հետագա ընդլայնմանը։
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը կարևորել է Հայաստանի գործուն աջակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում և ընդգծել որ դա հնարավոր է ռուսաստանյան հակավիրուսային պատվաստանյութի կիրառման միջոցով։
Հանդիպման ընթացքում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և ընդգծվել այն ուղղությունները, որոնցով պետք է ակտիվացնել համատեղ ջանքերը։
«Մանրամասն քննարկեցինք այն իրավիճակը, որը ձևավորվել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայատարությունից հետո՝ ուղղված ադրբեջանաթուրքական ագրեսիայի դադարեցմանը և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը, որոնց ներակյաությունը առանցքային դեր է խաղացել Արցախի ժողովրդի նկատմամբ հետագա զանգվածային վայրագությունները կանխելու գործում»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը։
Նա նաև բարձրաձայնել է բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովման հարցը և նշեց, որ ռազմական գործողությունների դադարեցումից կես տարի անց, խախտելով միջազգային մադրասիրական իրավունքը, Ադրբեջանը խաթարում է հակամարտության դրույթների իրականացումը և հրաժարվում է կատարել իր պարտավորությունները։
«Եվս մեկ անգամ վերահաստատեցի մեր դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի համակարտությունը հեռու է կարգավորված լինելուց։ Բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել համապարփակ քաղաքական կարգավորման, որը հաշվի կառնի բոլորի իրավուքնրեը և խաղաղություն կհաստատի Հարավային Կովկասում»,-ասաց Այվազյանը։























Comments