Սերգեյ Լավրովն ու Արա Այվազյանն այցելել են Հաղթանակի զբոսայգի
- May 6, 2021
- 1 min read

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այցելել են Հաղթանակի զբոսայգի, որտեղ հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին։
«Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի ուղեկցությամբ այցելեց «Հաղթանակ զբոսայգի» և ծաղիկներ զետեղեց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված անմար կրակի հուշարձանին»։
Comments