Լավրով-Բայրամով հանդիպման մանրամասները՝ ամփոփ
- May 11, 2021
- 1 min read

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջը՝ Ջեյհուն Բայրամովին։ Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարները քննարկել են մի շարք հարցեր՝ կապված 44-օրյա պատերազմի, դրա հետևանքների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության վերսկսման հետ։
Ներկայացնում ենք հանդիպման առավել նշանակալի կետերը․
- Բայրամովը հայտարարեց, որ Բաքուն վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին։ Նրանց, ովքեր պահվում են գերության մեջ անվանեց դիվերսանտներ,
- Բայրամովը նշեց, որ Հայաստանում ռևանշիստական հակումները վտանգավոր են,
- Լավրովը մատնանշեց, որ եռակողմ համաձայնության կետերի կատարումը կապահովի տարածաշրջանում կայունություն,
- Ադրբեջանը հետաքրքրված է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումով,
- Լավրովը հիմքեր ունի կարծելու, որ առաջիկայում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքները կտան կոնկրետ արդյունքներ,
- Լավրովը նշեց, որ հայկական կողմը պատրաստ է փոխանցել ադրբեջանական կողմին ականապատված տարածքների քարտեզները։
Comments