top of page

Լավրովն ու Չավուշողլլուն քննարկել են «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարները

  • Oct 31, 2021
  • 1 min read

ree

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարները՝ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն, շաբաթ երեկոյան բանակցություններ են ունեցել Հռոմում, որտեղ ընթանում է G20 գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է interfax.ru-ն։


ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ «զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվել է Բալկաններում և Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ երկու երկրների ջանքերի համակարգմանը»։


«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ՝ նպատակ ունենալով տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակել և Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերը խթանել»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page