Լավրովը խոսել է Արցախի հարցով եռակողմ հանդիպման հնարավորության մասին
- Nov 19, 2021
- 1 min read

Արցախի հարցով ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը տեղի ունենալու է, սակայն, դրա համար անհրաժեշտ է կողմերի փոխհամաձայնությունը։ Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Հանդիպման համար պետք է փոխհամաձայնություն, որպեսզի բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, համաձայն լինեն դրան։ Ես վստահ եմ՝ նման հանդիպում տեղի կունենա»,-ասել է Լավրովը։
Comments