Լավրովն Ալեն Սիմոնյանի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը
- Oct 4, 2021
- 1 min read

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ այսօր քննարկել է հետպատերազմյան շրջանում Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն առնչվող հարցեր։
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ուշադրության կենտրոնում են եղել նաև անվտանգությանը, քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև միջազգային կառույցներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։
Komentar