top of page

Երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի դեպքում․ Լավրով

  • Aug 31, 2021
  • 1 min read

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Մոսկվայում այսօր կայացած հանդիպմանն առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել Անդրկովկասում խաղաղության հաստատմանը։ Այդ մասին հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում հայտարարել է Սերգեյ Լավրովը: «Մենք մանրամասն դիտարկել ենք ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների` նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը։ Այդ պայմանավորվածությունները թույլ տվեցին դադարեցնել կոնֆլիկտն ու տեղափոխել այն քաղաքական կարգավորման փուլ։ Պայմանավորվել ենք չթուլացնել Երևանին ու Բաքվին անհանգստացնող գործոնների վերացման նկատմամբ ուշադրությունը, այդ թվում` հայ գերիների ազատ արձակման, ականազերծման քարտեզների փոխանցման հարցերը»,– ասել է նա։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող հարցերին: «Ելնում ենք այն համոզումից, որ բոլոր խնդիրները հարկավոր է լուծել բացառապես քաղաքական–դիվանագիտական մեթոդներով։ Երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի դեպքում»,– ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ Նա հավելել է, որ այդ հարցում ՌԴ նախագահի նախաձեռնությունը քաջ հայտնի է։



Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page