top of page

Հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը՝ զսպող գործոն Անկարա-Բաքու տանդեմի համար

Sep 1, 2021
1 min read

Updated: Sep 3, 2021



Մոսկվայում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, որին քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:


Կողմերը կարևորել են երկկողմ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների զարգացումը: Հետպատերազմական շրջանում հայ-ռուսական ռազմական կապերն ավելի են խորացել․ Սյունիքում ուժեղացել է ռուսական ռազմական ներկայությունը, որը միտված է թուրք-ադրբեջանական հնարավոր ռազմական ագրեսիան կանխելուն:


Հայ-թուրքական սահմանի անվտանգությունը հսկում են ռուսական զորքերը, ինչը Հայաստանի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության լրացուցիչ գործոն է և կանխատեսելի է դարձնում անվտանգային միջավայրը Հայաստանի շուրջ:


Հայ-ռուսական տնտեսական կապերը պետք է խթանել, ռուսական ներդրումները, այդ թվում ՌԴ-ի ազգությամբ հայ գործարարների ներդրումները պետք է նպաստեն Հայաստանի տնտեսության աճին, նոր աշխատատեղերի բացմանը: Հյուսիս-Հարավ տրանսպորտային-էներգետիկ միջանցքը ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրան կարող է հետաքրքրություն ներկայացնել ռուսական բիզնես շրջանակների համար:


Հայաստանի համար ՌԴ-ն թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է, հայկական բանակն արդիականացվում, վերազինվում է ռուսական զինատեսակների միջոցով: ՌԴ-ում բնակվում է մեծաթիվ և հզոր հայ համայնքը, որը կամրջող դերակատարում ունի կողմերի միջև:


Հայ-ռուսական օրակարգում առանցքային հարցը ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է։ ՌԴ-ն Մինսկի խմբի համանախագահ է, ռուսական խաղաղապահներն այսօր Արցախում են: Բացի անվտանգային հարցերից, հայ-ռուսական հարաբերություններում պետք է զարկ տալ տնտեսական համագործակցությանը ռուսական կապիտալը պետք է ավելի լայն ներկայացված լինի հայկական տնտեսությունում՝ հատկապես Հայաստանի մարզերում:


Հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքն ու բարեկամական հարաբերություները հայ և ռուս ժողովուրդների մեջ զսպող գործոն են թուրք-ադրբեջանական էքսպանսիոնիստական նկրտումների նկատմամբ:


Վերլուծությունը՝ Արտյոմ Բալասանովի

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page