top of page

Լավրովն այսօր ժամանելու է Երևան․ «Հրապարակ»

May 5, 2021
1 min read

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր՝ մայիսի 5-ին կժամանի Հայաստան, իսկ հաջորդ օրը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ, մայիսի 10-11-ին էլ Բաքու կայցելի, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


«Հանդիպումների ժամանակ նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերիլայն շրջանակ, ինչպես նաև՝ միջազգային հարթակում փոխգործակցությանը վերաբերող խնդիրներ:


Բայց բանակցություններում առաջնայինը լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցի քննարկումը»,- ասել է Զախարովան:


Սերգեյ Լավրովը ապրիլի մեկին նույն խնդիր վերաբերյալ բարձր մակարդակի բանակցությունների համար ընդունել էր Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանին և Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page