ԵԱՀԿ ՄԽ աշխատանքները շարունակվելու են վստահության միջավայր ստեղծելու ուղղությամբ․ Լավրով

Այսօր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Երևանում մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ Արա Այվազյանի հետ մանրամասն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Քննարկվել են Արցախի հիմնահարցի կայունացմանն ուղղված հետագա քայլերը։
Կողմերը նշել են, որ չեն նվազեցնում ջանքերը ռազամագերիների վերադարձման, ականազերծման և մշակութային ժառանգության պահպանման հարցերում։
Տարածաշրջանում իրավիճակի կայունացումը իրականացվում է եռակողմ աշխատանքային խմբերի միջոցով, որը գլխավորում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսասատնի Դաշնության փոխվարչապետները։ Նրանց աշխատանքները ուղղված են տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակմանը։
Այս համագործակցության հաջողությունը ոչ միայն կազդի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը, այլև կնպաստի հետկոնֆլիկտային շրջանում կողմերի միջև համագործակցությանը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները շարունակվելու են, հատկապես վստահության միջավայր ստեղծելու ուղղությամբ։
Լավրովը նշել է, որ այսօրվա բանակցությունների արդյունքում հատուկ շեշտադրում են կատարել Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության համագործակցության զարգացման վրա։ Նրա խոսքով, որ Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցությունը նպաստում է տարածաշրջանում կայունության պահպանմանը, երկու երկրների սոցիալական վիճակների բարելավմանը։























Comments