top of page

Լեհաստանը Թուրքիայից 24 Bayraktar հարվածային անօդաչու կգնի

May 22, 2021
1 min read

Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել է, որ լեհական կողմը Թուրքիայից 24 հատ Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարք կգնի: Հայտնում է Russia Today-ը:


Բլաշչակի խոսքով` այս սարքերն ունեն հարվածային հնարավորություններ, որոնք ի ցույց են դրվել Եվրոպայի արևելքում և Մերձավոր Արևելքում զինված հակամարտություններում:


Համապատասխան համաձայնագիրը ծրագրվում է ստորագրել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` Թուրքիա կատարելիք այցի ժամանակ:


«Սա իրական զենք է, որը լեհական բանակի զինանոցում կհայտնվի մեկ տարուց`2022-ին»,-ասել է նա:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page