top of page

Հույժ կարևոր է խաղաղության պահպանումը․ Մատեուշ Մորավեցկին ուղերձ է հղել Փաշինյանին

  • Aug 11, 2021
  • 1 min read


Լեհաստանի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:


Ուղերձում նշված է. «Հարգելի պարոն վարչապետ, Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ ընդունեք խնդրեմ շնորհավորանքներս և ամենայն հաջողության բարեմաղթանքներս այս պատվավոր պաշտոնն ստանձնելու գործում:

Այն բարդ իրավիճակում, երբ տարածաշրջանում անվտանգությունն է վտանգված, հույժ կարևոր է խաղաղության պահպանումը, ինչպես նաև Ձեր կառավարության կողմից նախաձեռնված ժողովրդավարական բարեփոխումների շարունակման հնարավորությունը: Այդ գործընթացում էական է ընդգծել Եվրոպական միության հետ երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված ակտիվ գործողությունների իրականացումը՝ հիմնվելով ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA), ինչպես նաև Արևելյան գործընկերության ծրագրերի վրա: Այս գործիքակազմերը լայն հնարավորություններ են ընձեռում ինչպես եվրոպական հանրության՝ որպես ամբողջական ուժի, այնպես էլ առանձին ԵՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Լեհաստանի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների հաստատման համար:


Լեհաստանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միավորված են բազմադարյա բարեկամության և համագործակցության կապերով: Ես համոզված եմ, որ մեր հարաբերությունները շարունակելու են զարգանալ և ամրապնդվել:

Մաղթում եմ Ձեզ բազում հաջողություններ, ինչպես նաև ակնկալում եմ մեր հանդիպումը հարմար ժամկետում»:

Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page