Ադրբեջանի ԱԳՆ-ն չի բացառել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպում
Oct 7, 2021
1 min read

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան չի բացառել առաջիկայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում․ գրում է haqqin.az-ը:
«Օգտակար ենք համարում հետկոնֆլիկտային շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի քննարկումը: Որոշ ժամանակ առաջ Նյու Յորքում տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Մենք չենք բացառում ապագայում ևս մեկ հանդիպում», - նշել է Աբդուլաևան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Նյու Յորքում։























Comments