Ես Լելե-Թեփե անունը երբևէ չեմ տվել․ Նիկոլ Փաշինյան

Ո՞վ է մեղավոր Լելե-Թեփեի գործողության համար, որը հարյուրավոր հայերի կյանք արժեցավ, բացի այդ, մենք կրեցինք մեծածավալ զինտեխնիկայի կորուստ։ Այսօր խորհրդարանում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում նման հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կիվիրյանը։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամեն ինչի մեղավորն էլ, պատասխանատուն էլ ինքն է։
«Ձեր նշած դրվագի վերաբերյալ կան բազում պարզաբանումներ։ Ես եղել եմ Ստեփանակերտում, հրավիրել եմ խորհրդակցություն, լսել եմ մարդկանց կարծիքները, թե ինչ կարող ենք անել իրադրությունը փոխելու համար, հնչել են առաջարկներ, որոնք գնահատել են զինվորականները։ Նրանք քննարկել են, որոշում են ընդունել և ինձ ասել դրա մասին»,- ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ինքը Լելե-Թեփե անունը որևէ անգամ չի տվել, «Լելե-Թեփե օպերացիա» հասկացություն ընդհանրապես չի եղել։























Comments